Արմինֆո.ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումը խիստ մտահոգիչ է, լրագրողներին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը: Նրա խոսքով, տարակուսանք է հարուցում փաստ, որ կարելի է գաղտնալսել ԱԱԾ տնօրենին:
Ըստ որում, ԱԺ նախագահը չի մեկնաբանել այն հանգամանքը, որ դատավորը, համաձայն ձայնագրության, զանգահարում է ԱԱԾ ղեկավարին՝ խորհրդակցելու կայացվող վճիռների առնչությամբ:
Ինչ վերաբերում է օլիգարխների նկատմամբ ռեյդեր անելու Փաշինյանի հայտարարություններին, Բաբլոյանը հայտարարել է. <Մենք մեր քայլերը պետք է իրականացնենք 4 ուղղությամբ՝ ապահովել երկրի անվտանգությունը, զարգացնել տնտեսությունը, բարելավել մեր քաղաքացիների բարեկեցությունը և ամրապնդել ժողովրդավարությունը: Այս նպատակներից որևէ նահանջ ինձ համար անընդունելի է>: