Արմինֆո.Ադրբեջանի զինված ուժերը սեպտեմբերի 11-ին մոտ 10 րոպե խոշոր տրամաչափի հրաձգային զենքից գնդակոծել է Բաղանիս գյուղը և գյուղով անցնող միջպետական ավտոճանապարհը:
Ինչպես հայտարարել է գյուղապետ Նարեկ Սահակյանը, գիշերը հանգիստ է անցել: <Եղել են կարճատև կրակոցներ, սակայն տուժածներ և վիրավորներ չկան>,- նշել է նա՝ ավելացնելով, որ սեպտեմբերի 1-ից սկսած՝ գյուղի ուղղությամբ կրակահերթերն ավելացել են: