Արմինֆո.Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց <<Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում>> միջոցառումը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի հաճախորդները առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները: Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները՝ այդ թվում Կոնվերս Բանկը:
<< Ուղղակի առնչություն ունենալով Արգենտինայի հետ, մենք աջակցում ենք երկկողմ հարաբերությունների զարգացմանը միտված տարբեր՝ այդ թվում մշակութային նախաձեռնությունների, որոնց հիմնական նպատակը արգենտինական մշակույթի հանրայնացումն է: Տանգոյի շաբաթի շրջանակներում այս տարի արգենտինական տանգո դիտելու և master class-երի մասնակցելու հնարավորություն կունենան հարյուրավոր մարդիկ ոչ միայն Երևանում, այլև Գյումրիում ու Իջևանում>>,- ասաց Հայաստանում Էռնեկյան ընտանիքի ներկայացուցիչներից ներկայացուցիչ Խուլիանա Դել Ագիլա-Էռնեկյանը:
Նա նշեց նաև, որ պարոն Էդուարդո Էռնեկյանը արդեն մոտ երկու տասնամյակ Հայաստանում ակտիվ ներդրումային և բարեգործական գործունեություն է ծավալում, աջակցում երկկողմ հարաբերությունների խորացմանն ուղղված ծրագրերի:
<<Նման միջոցառումները նպատակ ունեն էլ ավելի մոտեցնելու երկու ժողովուրդներին: Այնպիսի զգացմունքային ու կրքոտ պարը՝ ինչպիսին տանգոն է, հիանալի փոխանցում է արգենտինական մշակութային առանձնահատկությունները: Միջացառման շրջանակներում՝ սեպտեմբերի 10-16-ը, մենք ոչ միայն տանգոյի կատարումներ, այլև արգենտինական հռչակավոր այս պարի մասին պատմող վավերագրական ֆիլմերի շարքի դիտելու հնարավորություն կունենանք>>,- եզրափակեց Հայաստանում Արգենտինայի արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիան: