Արմինֆո. Ղազախստանյան «Ռախատ՚ հրուշակեղենի ընկերությունն իր արտադրանքն է ներկայացրել Երևանում մեկնարկած Armenia Expo միջազգային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում: Այդ մասին հաղորդել է «Կազինֆորմի՚ սեփական թղթակիցը:
Ղազախստանի հրուշակեղենի խոշորագույն ընկերություններից մեկը` «Ռախատ՚ ԲԸ, երկիրը ներկայացնում է սեպտեմբերի 7-ին Երևանում նախագահ Արմեն Սարգսյանի մասնակցությամբ մեկնարկած Armenia Expo միջազգային առևտրա-արդյունաբերական ցուցահանդեսային ֆորումում, որի աշխատանքին մասնակցում է ավելի քան 170 արտասահմանյան ընկերություն:
«Այս ցուցահանդեսն արդեն դարձել է լավ ավանդույթ, և մենք այն դիտարկում ենք որպես հարթակ, որը թույլ է տալիս բացահայտել Ղազախստանի և Հայաստանի միջև առևտրատնտեսական փոխհարաբերությունների նոր ուղիներ` ինչպես երկկողմ ձևաչափով, այնպես էլ ԵԱՏՄ շրջանակում՚, - նշել է Հայաստանում Ղազախստանի դեսպան Թիմուր Ուրազաևը` ցուցահանդեսի հյուրերին ներկայացնելով հայրենական արտադրանքը: