Արմինֆո. Չնայած բնապահպանների բողոքի ցույցերին, Ազգային ժողովի արտահերթ նիստը օգոստոսի 28-ին առաջին ընթերցմամբ փոփոխություններ կատարեց «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում, նախատեսելով Սևանա լճից 40 մլն խորանարդ մետր լրացուցիչ ջրառ: Փաստաթղթի ընդունմանը կողմ է քվեարկել 68 պատգամավոր, մեկ ձայն- ձեռնպահ:
Ըստ ՀՀ Ջրային պաշարների պետական կոմիտեի նախագահ Ինեսա Բաբայանի, օրինագիծը նախատեսում ավելացնել Սևանա լճից ջրառը`ներկայիս 170 մլն-ից մինչև 210 մլն խորանարդ մետր: Սա, ըստ Բաբայանի, անհրաժեշտ է ֆերմերներին ապահովել բավարար քանակությամբ ոռոգման ջրով: Զեկուցվել է նաև, որ «Միջազգային էներգետիկ կորպորացիա», և «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունները, որոնք օգտագործում է լճի ջրերը Սևան-Հրազդան կասկադում, պարտավորվում են 40 մլն խորանարդ մետր ջրի օգտագործումից ստացված հասույթն ուղղել կառավարության արտաբյուջետային ֆոնդին: Վերջին տարվա ընթացքում ջրառը լճից կազմել է 100 մլն խորանարդ մետր, ինչի արդյունքում կուտակվել են 1,6 մլրդ դրամի արտաբյուջետային միջոցներ, որոնք ուղղվելու են Սևանի բնապահպանական խնդիրներին, այդ թվում նաև ջրի մաքրման նոր կայանների շինարարությանը: