Արմինֆո. Օգոստոսի 21-ից 26-ը ՌԴ Մոսկվայի մարզում կայանալիք «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և ցուցահանդեսի բացմանը մասնակցելու նպատակով
Ինչպես տեղեկացրել է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հրավերով` «ԱՐՄԻԱ-2018» միջազգային ռազմատեխնիկական ցուցահանդեսի և «Ազգային անվտանգության շաբաթ» համաժողովի բացմանը մասնակցելու նպատակով, աշխատանքային այցով Մոսկվա է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը:
Միջոցառման շրջանակներում նախատեսված է նաև ՀՀ ռազմարդյունաբերության արտադրանքի նմուշների ցուցադրումը: Այցի շրջանակում Դավիթ Տոնոյանը կունենա մի շարք աշխատանքային հանդիպումներ: