Արմինֆո.ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ուսումնասիրվող քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդի եղբորը`Ամբիկ Գևորգյանին, ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ Հոդվածի հատկանիշներով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը): Այս ԱրմԻնֆո-ի թղթակցին հայտնել է ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը:
Նշենք, որ Ամբիկ Գևորգյանը ձերբակալվել Հովիկ Աբրահամյանի եղբոր` Հենրիկ Աբրահամյանի հետ միասին:
Հիշեցնենք, որ 2008 թվականի մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում օգոստոսի 6-7-ն իրականացված որոնողական գործողությունների ընթացքում Ամբիկ Գևորգյանի անունով գրանցված Մխչյան գյուղի մեխանիկական վերանորոգման գործարանում հայտնաբերվել է զենք և զինամթերք: Այդ առնչությամբ ձերբակալվել է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը`Հենրիկ Աբրահամյանը և Ամբիկ Գևորգյանը: