Արմինֆո. Ներկայումս բանակցային գործընթացում որոշակի շարժ է նկատվում կողմերի՝ միմյանց հետ ծանոթանալու ուղղությամբ: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Ադրբեջանում Ռուսաստանի դեսպան Միխայիլ Բոչարնիկովը:
Նա հերթական անգամ հիշեցրել է, որ այդ հարցի առնչությամբ Մոսկվայի պաշտոնական դիրքորոշումը հայտնի է: «Մենք ղարաբաղյան հակամարտությանը նայում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի պրիզմայից, որի համանախագահներից մեկն էլ Ռուսաստանն է: Մեր նպատակն է աջակցել հակամարտության կողմերին, որպեսզի նրանք համաձայնության գան: Այն, ինչ ընդունելի կլինի հակամարտության կողմերի համար, ընդունելի կլինի նաև մեզ համար»,- ամփոփել է դիվանագետը: