Արմինֆո. Վերջին ժամանակներս շատ խոսակցություններ են եղել հայ-ռուսական հարաբերությունների մասին, և որոշ քաղաքական գործիչներ պնդում են, որ դրանց մակարդակը զգալիորեն վատթարացել է, ուզում եմ հավաստել, որ դա այդպես չէ: Այդ մասին օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
<Ես երկու անգամ հանդիպում եմ ունեցել Ռուսաստանի նախագահի հետ և երեք անգամ հեռախոսազրույց ունեցել նրա հետ, և այսօր խոսել հայ-ռուսական հարաբերությունների վատ լինելու մասին, ուղղակի ծիծաղելի է: Ուզում եմ նշել, որ այսօր հայ-ռուսակիան հարաբերությունները ոչ միայն վատը չեն, այլև, ի հեճուկս հանրապետականների, գտնվում են շատ բարձր մակարդակի վրա ու ավելի լավանալու են>,- ընդգծել է Փաշինյանը:
Նա նշել է, որ վարչապետի պաշտոնը ստանձնելու ամենասկզբում նշել է, որ Հայաստանում արտաքին քաղաքականության հետ կապված լուրջ փոփոխություններ չեն լինելու: <Մեր նպատակը Ռուսաստանի հետ մեր փոխհարաբերությունների բարելավումն է: Բացի այդ, մենք ցանկանում ենք նոր մակարդակի բարձրացնել դրանք: Համապատասխան ընթացակարգերը անցնելուց հետո կհայտնեմ հայ-ռուսական մի համատեղ հումանիտար նախագծի մասին, որը աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ>,- նշել է վարչապետը:
Փաշինյանը նշել է նաև, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են նաև ընդլայնել իրենց համագործակցությունը ԵՄ հետ: <Բրյուսել իմ այցի ընթացքում բարձրացրել եմ Եվրամիության հետ մեր համագործակցությանն առնչվող որոշ կարևոր հարցեր: Բացի այդ, մենք կշարունակենք զարգացնել հարաբերությունները ինչպես ԱՄՆ, այնպես էլ Իրանի հետ: Մեր երկրի շահերն ամեն ինչից վեր են մեզ համար, և մենք ամեն բան կանենք, որպեսզի առաջ մղենք դրանք միջազգային ասպարեզում>,- հայտարարել է Փաշինյանը: