Արմինֆո. Հայաստանը լուրջ ներդրում է ունենում ՀԱՊԿ զարգացման գործում, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
<Հայաստանի համագործակցությունը ՀԱՊԿ գծով գործընկերների հետ բավական լավ մակարդակի վրա է գտնվում: Մեր կազմակերպությունը դինամիկ զարգացում է ապրում, և այդ հարցում շատ կարևոր դեր է խաղում նաև Հյաաստանը, որը հաճախ օգտակար նախաձեռնություններով է հանդես գալիս>,- նշել է Հովհաննիսյանը:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք Կազմակերպության գծով գործընկերների միջև խնդրահարույց հարցեր կան՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության ներկայացուցիչը համոզմունք է հայտնել, որ գոյություն ունեցող բոլոր հարցերն աշխատանքային բնույթ են կրում, որոնք լուծում են գտնում աշխատանքային կարգով: