Արմինֆո.Արցախ-Էրեբունի խաչմերուկից մեկնարկել է երթը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Երթը շարժվում է դեպի Հանրապետության հրապարակ, որտեղ տեղի կունենա հանրահավաք, որի ժամանակ Փաշինյանը կամփոփի կառավարության գործունեության 100 օրվա արդյունքները:
Վարչապետը ողջունել է հավաքվածներին՝ նշելով, որ այսօր հանրահավաքի է
դուրս եկել հաղթանակած ժողովուրդը: Փաշինյանը կոչ է արել մարդկանց միանալ երթին և մասնակցել հանրահավաքին, որը տեղի կունենա 18:30-ին Հանրապետության հրապարակում: