Արմինֆո.ՀՀ Աժ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 2 ամսով: Այդ մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել պատգամավորի փաստաբան Արսեն Մկրտչյանը:
Նշենք, որ Գրիգորյանի կալանքի ժամկետի երկարացման վերաբերյալ միջնորդություն է ներկյացրել Հատուկ քննչական ծառայությունը:
ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ապօրինի կերպով ռազմամթերք ձեռք բերելու և այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ պահելու համար, ինչպես նաև ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույք հափշտակելու համար: