Արմինֆո. Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կարծում է, թե Հայաստանի նոր կառավարությունն իր վրա պետք է վերցնի Լեռնային Ղարաբաղի շուրջ բանակցությունների համար պատասխանատվության ողջ ծանրությունը:
«Հայաստանի նոր ղեկավարությունը, միևնույն է, գնալու է բանակցությունների, և այդ մասին արդեն եղել են հայտարարություններ: Դա անփորձությունից է, այն բանից, որ չէին հասկանում այն մերկ ճշմարտությունը, որ վատ բանակցությունները պատերազմից լավ են՚, - ասել է նա «Երկիր մեդիա՚ հեռուստաալիքով հեռարձակված հարցազրույցում, պատասխանելով այն ակնարկին, որ կառավարության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Արցախի ժողովրդի փոխարեն բանակցություններ վարելու լիազորության բացակայության մասին:
«Առկա իրավիճակը բավականին խնդրահարույց է: Առաջին մարդն իրավունք չունի ասել, որ ձեռքերը լվանում է: Նա, միևնույն է, գնալու է բանակցությունների: Դա անփորձությունից է, այն բանից, որ չեն հասկացել, թե ինչ է նշանակում հրաժարվել բանակցություններից, և թե ինչ հետևանքներ կարող է ունենալ նման դիրքորոշումը: Չէ որ, եթե չկան բանակցություններ, ապա պատերազմը դառնում է հարցի լուծման միակ միջոցը՚, - ընդգծել է Քոչարյանը:
Նախկին նախագահի կարծիքով, ընդդիմության կարևոր գործառույթն է իշխանություններին հուշել խնդրի լուծման ուղիները: «Եթե ուզում ես ինչ-որ բան սովորել, պետք է շփվես այն մարդկանց հետ, որոնք այլ կարծիք ունեն: Եթե ամենուրեք հավաքել մարդկանց, որոնք նույն տեսակետն ունեն, ապա նրանք ումի՞ց պետք է սովորեն: Ես պատրաստ եմ Փաշինյանի հետ խոսել ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ, պատրաստ եմ պատասխանատվություն ստանձնել՚, - ընդգծել է նա, հայտարարելով, թե նապաստակի դիրքորոշումն այստեղ անընդունելի է: