Արմինֆո. ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը խոստանում է Երևանի ավագանու և երկրի խորհրդարանի աննախադեպ ընտրություններ: Այս մասին նա հայտարարել է օգոստոսի 16-ին, լրագրողների հետ զրույցում, կառավարության նիստից հետո: «ՀՀ վարչապետը հանձնարարել է ապահովել թափանցիկ ընտրությունների անցկացում», - ասել է նա:
Ըստ նրա, առաջիկա ընտրություններում անվտանգության ուժերը բացառում են ընտրակաշառքի բաժանման դեպքերը: «Մենք չգիտենք, թե ով է բաժանում, բայց կիմանանք ու կկանխենք: Նման երևոյթների բացահայտման դեպքում պատասխանատվության կենթարկվի թե կաշառք վերցնողը, և թե տվողը, ինչպես նաև այն ոստիկանները, որոնց աչքի առաջ է տեղի ունենում այդ երևույթը», - հավաստիացրել է Վալերի Օսիպյանը: Այս համատեքստում Վալերի Օփիյանը նաև բացառում է վարչական ռեսուրսի օգտագործումը և մասնակցությունը Ոստիկանության գործընթացին: Նրա խոսքերով, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մի քանի օր առաջ նա անդրադարձել է այդ թեմային: Ոստիկանությունը, ինչպես նշել է նա, իրոք, ուղղակի ազդեցություն ունի ընտրությունների արդյունքների վրա: «Ասելով ուղղակի, նկատի ունեմ ոչ թե կեղծիքները, այլ պարտականությունների ոչ պատշաճ կատարումը, ժամանակին չի արձագանքում ընտրակաշառքներին: Ոստիկանությունը այդ ընտրություններին, և դուք դրանում կհամոզվեք, կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի այս ընտրությունները աննախադեպ լավը լինեն ՀՀ ոստիկանության և ՀՀ պատմության մեջ», - վստահեցրել է նա:
Ինչ վերաբերում է քրեական տարրերի և թաղային հեղինակությունների ներգրավվածությանն ընտրական գործընթացում, Օսիպյանն ասել է. «Այդ անձանց մասնակցությունն ընտրություններին կսահմանափվի քվեարկությամբ: Եթե որևէ մեկը փորձի միջամտել – ապա պրոբլեմ չեմ տեսնում, անհամբեր սպասում եմ, թե ով առաջինը կփորձի միջամտել: ընտրական գործընթացին»: Խոսելով ՀՀ ոստիկանության գործունեության արդյունքների մասին, նա նշել է, որ կարող է վստահությամբ ասել, որ ՀՀ Ոստիկանությունում կոռուպցիոն երևույթներ չկան: