Արմինֆո. ԱՄՆ կոնգրեսական Թեդ Լյուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամպին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում, արձագանքելով Թուրքիայից ներմուծվող ալյումինի և պողպատի մաքսատուրքերի բարձրացման մասին Թրամպի որոշմանը:
Թեդ Լյուն ասել է, որ ինքը համաձայն է նախագահի որոշման հետ: «Թուրքիան ձգտում է ավտորիտարիզմի և գնալով դառնում ավելի հակաամերիկյան: Մեզանից շատերը նույնպես պնդել են ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ես հորդորում եմ Թրամպին դա անել: Միացյալ Նահանգները չպետք է շարունակեն անտեսել պատմական փաստերը», - գրել է նա: