Արմինֆո. Հայաստանում պետք է արմատախիլ արվի ընտրակաշառքների միջոցով ընտրությունները հաղթելու պրակտիկան: Օգոստոսի 11-ին Իջևանի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքերով, բոլոր նրանք, ովքեր Հայաստանում գնում են ընտրողների ձայները, կձերբակալվեն և կդատապարտվեն: «Հետո չասեք, որ դա քաղաքական հետապնդում է: Բոլորին կբռնեն և դատի կտան», - ասել է նա:
Ըստ Փաշինյանի, բոլոր նրանք, ովքեր փողով գնում են ընտրությունները, պետք է հեռացվեն քաղաքականությունից: «Վաճառելով ձեր ձայնը փողով կամ կիլոգրամ
Բրնձով, դուք այդ մարդկանց լիազորում եք թալանել ձեզ: Մի թույլ տվեք, որ ձեզ թալանեն, հետո էլ գնան էդ թալանած փողերը ծախսեն, որ Ֆեյսբուքում ֆեյքեր բացեն, որ իրենց պաշտպանեն: Կենդանի մարդ չկա, որ իրենց պաշտպանի, միայն ֆեյքերն են պաշտպանում կամ նրանք, ում վրա կոմպրոմատ ունեն»,- ասել է Փաշինյանը, դիմելով ժողովրդին: