Արմինֆո. Մանվել Գրիգորյանի փաստաբանները Վճռաբեկ դատարանում բողոքարկել են նրա խափանման միջոցը:
Ինչպես հայտարարել է Մանվել Գրիգորյանի փաստաբան Արսեն Մկրտչյանը, իրենք բազմաթիվ անգամ, առաջին ատյանի և վերաքննիչ դատարաններում հայտարարել են, որ Մանվել Գրիգորյանի կյանքը վտանգի տակ է, բայց դատարաններբ ընդունել են անօրինական որոշում: Ըստ նրա, Մանվել Գրիգորյանը տառապում է օնկոլոգիական հիվանդությամբ, ունի շաքարախտ, մի շարք այլ հիվանդություններ: Գրիգորյանի պաշտպանության կողմը դեռևս պատասխան չի ստացել, որ բողոքն ընդունվել է որպես վարույթ:
Բացի այդ, երեկ Ազատության հետ հարցազրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանը նշել է, որ Գրիգորյանը դեռ կարձագանքի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարություններին, որ 2008 թվականին այն ժամանակվա ՊՆ փոխնախարարներ Մանվել Գրիգորյանը և Գագիկ Մելքոնյանը փորձել են բանակը ներքաշել քաղաքականության մեջ: Ըստ նրա, իր պաշտպանյալը, իհարկե, չուրախացավ Քոչարյանի ձերբակալությունից, բայց նախկին նախագահի հայտարարությունը նույնպես, մեղմ ասած, սիրուն չէր: «Որպես պաշտպանության կողմի ներկայացուցիչ, ես կասեի, որ նման հայտարարությունները չեն մնում անպատասխան: Դա տգեղ է: Դրանց գնահատականները մենք կներկայացնենք ավելի ուշ, եթե ստիպված լինենք դա անել», - ասել է փաստաբանը: