Արմինֆո. «Ժառանգություն» կուսակցությունը մասնակցելու է Երևանի ավագանու ընտրություններին: Այս մասին հայտնում են կուսակցության մամլո ծառայությունից։
Ինչպես տեղեկացրել է կուսակցության մամուլի ծառայությունը, հաղորդագրության մեջ ասվում է. «Այսօր տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության վարչության նիստ, օրակարգում առաջիկայում կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցն էր: Քննարկման և քվեարկության արդյունքում «Ժառանգության» վարչությունը որոշում կայացրեց՝ մասնակցել Երևանի ավագանու ընտրություններին: