Արմինֆո. Հայաստանում նոր իրավիճակ է ստեղծվել, և բոլորը պետք է դրան ադապտացվեն: Այդ մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, մեկնաբանելով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի խոսքերը, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները հակասում են Հայաստանի նոր ղեկավարության հայտարարություններին:
«Կարծում եմ, սա մի նոր իրավիճակ է, և մենք բոլորս պետք է ադապտացվենք այս իրավիճակին, այդ թվում նաև մեր ռուսաստանյան գործընկերները, և մենք ինքներս: Ոուստի, ամեն ինչ կարգին է», - ասել է Փաշինյանը:
Մեկնաբանելով գնահատականներն այն մասին, որ օգոստոսի 17-ին Երևանում կայանալիք հանրահավաքը կապված է Լավրովի հայտարարության հետ, Փաշինյանը հավաստիացրել է, որ ինքը հանրահավաքը նախաձեռնել է նոր կառավարության 100 օրվա կապակցությամբ: