Արմինֆո. Քասախ համայնքում ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի տրամադրված ֆինանսական միջոցներով տարեսկզբին ստեղծվեցին էներգաարդունավետ ենթակառուցվածքներ։
Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, իրականացվեց մանկապարտեզի և այլ համայնքային նշանակության շինությունների, համայնքի գիշերային լուսավորման ցանցի անցում մաքուր էներգիայի աղբյուրների։
Կանաչ ենթակառուցվածքների ստեղծման շնորհիվ միայն Քասախ համայնքը տարեկան շրջակա միջավայր չի արտանետի շուրջ 105 տոննա CO₂ թունավոր գազ և յուրաքանչյուր տարի կխնայի առնվազն 6,000,000 ՀՀ դրամ։
Այս պահին ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով իրականացվում են 12 համայնքի մաքուր էներգիա արտադրող ենթակառուցվածքների ստեղծման ծրագրեր, բացի այս բանկը դիտարկում է ևս 30 համայնքի հայտեր։
Ֆինանսավորումը իրականացվում է բացառապես հայկական դրամով, առանց սպասարկման վճարների, տարեկան 9% տոկոսադրույքով և մինչև 5 տարի մարման ժամկետով։
Ֆինանսավորման մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով` https://www.acba.am/hy/business/financing-forcommunities/communities-factoring, կամ այցելել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի ցանկացած մասնաճյուղ։
Նշենք, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը Հայաստանում գործում է 1995 թվականից: 2006 թվականի սեպտեմբերից որպես բանկի մեծամասնական բաժնետեր է հանդես գալիս եվրոպական խոշորագույն Credit Agricole S.A. բանկային խումբը` կապիտալում 15,56% մասնակցությամբ, որին հաջորդում է SJSC «Sacam International»-ը (Credit Agricole S.A խմբի անդամ)`12,44%, որոնցից բացի կապիտալում ներկա են 10 գյուղացիական փոխօգնության մարզային միություններ: Բանկն ունի 58 մասնաճյուղ (3 տեղ):