Արմինֆո.№0038 խիստ գաղտնի հրամանի գանտնազերծման իրավունքը, որն ստորագրել էր պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը, պատկանում է միայն ՀՀ պաշտպանության նախարարությանը: Այս մասին օգոստոսի 9-ին, պատասխանելով ԱրմԻնֆոյի թղթակցի հարցին, հայտարարել է Հատուկ քննչական ծառայության ղեկավարՍասուն Խաչատրյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների այն հայտարարություններին, որ նախաքննական մարմինը պետք է գաղտնազերծի այդ գաղտնի հրամանը, լիովին, ոչ մասամբ, ինչպես դա արվել է:
Սասուն Խաչատրյանը պաշտպանության կողմից կոչ է արել չշահարկել քննչական մարմնի հասցեին հնչեցված մեղադրանքներ, որ ՀՔԾ-ն, իբր, չի ցանկանում հրապարակել այդ հրամանն ամբողջությամբ: «Դա կախված չէ մեր ցանկությունից»,-ասել է նա: Բացի այդ, ինչպես հայտարարել է Խաչատրյանը, հրամանը հատվածներով հրապարակելու խնդիրն ուռճացված է:
Ավելի վաղ, ինչպես հիշեցրել է ՀՔԾ ղեկավարը, ինքը եթերից հրատարակել է այդ հրամանի գրեթե բոլոր կետերը: «Չեմ հասկանում, թե ինչ նկատի ունեն, երբ խոսում են փաստաթուղթը հատվածներով հրապարակելու մասին», - ասել է նա: Սակայն, ուշագրավ է, որ, 0038 հրամանի հրապարակման արդյունաում կընդլայնվի այն անձանց շրջանակը, ովքեր տուժել են մարտի 1-ի իրադարձությունների շրջանակներում: Այս համատեքստում, ինչպես նշվել է Խաչատրյանը, դիտվում է հետևյալ միտումը, որ մարդիկ, ովքեր ժամանակին վախենում էին քրեական պատասխանատվությունից, նույնիսկ չէին հայտնում իրենց վնասվածքների մասին, այժմ դիմում են քննական մարմնին և ստանում տուժողի դատավարական կարգավիճակ, հայտնում իրենց ունեցած բոլոր տեղեկությունները: Ավելի վաղ լրատվամիջոցների հետ հարցազրույցում Սասուն Խաչատրյանն ասել էր, որ թե ինչ է իրենից ներկայացնում այդ հրամանը, որ այն վկայում է այն մասին, որ բանակը ներգրավված է եղել մարտի 1-ի դեպքերին: