Արմինֆո. Հայաստանի նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանք չի առաջադրվել, իսկ նրա եղբայր Հենրիկ Աբրահամյանը կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության ղեկավար Սասուն Խաչատրյանը:
Ստացված օպերատիվ տվյալների համաձայն` Աբրահամյանի գործարանում հայտնաբերված ապօրինի զենքը կարող էր օգտագործվել 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ: «Օպերատիվ տվյալներ կան, որ 2008 թ. մարտի 1-ի իրադարձություններին, զինծառայողներից բացի, մասնակցել են նաև տարբեր զինված խմբավորումներ: Ներկայումս քննությունը ստուգում է այդ տեղեկատվությունը՚,- ընդգծել է Խաչատրյանը:
Նա նաև հայտնել է, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ով 2008 թ. մարտի 1-ի իրադարձությունների ժանանակ գլխավորում էր ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբը, մեղադրանք չի առաջադրվել: