Արմինֆո.Հեղափոխությունը և քաղաքական փոփոխությունները Հայաստանում չհանգեցրին տնտեսական անկման, ինչը սովորաբար տեղի է ունենում նման իրադարձությունների ֆոնին: ՀՀ կառավարության օգոստոսի 9-ի նիստում նման կարծիք է հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի:
Նրա խոսքով, ինքը գոհ է տարվա առաջին կիսամյակի տնտեսական արդյունքներից: Ըստ պաշտոնական վիճակագրության, նշել է նա, հունիսին տնտեսական ակտիվությունը հասավ 9,6%-ը, իսկ տարվա առաջին վեց ամիսների այդ ցուցանիշը կազմել է 8.9%: Վարչապետը նշել է, ուրախացնում է այն, որ ակտիվություն կա անշարժ գույքի շուկանյում, աշխուժացել է շինարարական ոլորտը:
Միևնույն ժամանակ, ինչպես նշել է կառավարության ղեկավարը, երբեմն ստացվում են ազդանշաններ, որ կառավարության շեշտադրումները հանգեցրել է որոշ լարվածության մի շարք գործարարների մոտ: Վարչապետը նշել է, որ, դա թերևս սխալ տպավորություն է, քանի որ կառավարության բոլոր գործողությունները միտված են բիզնեսի համար դրական փոփոխությունների ապահովմանը: «Մեր գործողություններն ուղղված են, որպեսզի, առաջին հերթին, չխանգարել բիզնեսին, և երկրորդը`օգնել», - ասել է նա:
Բացի այդ, դիմելով Պետական եկամուտների կոմիտեի ղեկավարությանը, Փաշինյանը հայտարարել է, որ հարկային մարմնի քայլերը պետք է լինեն այնպիսին, որպեսզի տնտեսվարող սուբյեկտների մոտ չձևավորվի այնպիսի կարծիք, որ Հայաստանը, ինչպես և նախկինում, գործում է ընտրովի արդարադատությունը:: «Մեր քաղաքականությունը պետք է լինի ոչ թե պատժող, այլ մենք պետք է մեր քաղաքացիների հետ երկխոսությունը շարունակենք, որպեսզի բոլորս մեր գործողություններում առաջնորդվենք օրինականության առաջնահերթությամբ: Ի վերջո, օրինականությունը պահպանելը մեզնից յուրաքանչյուրի առաջնային պարտավորությունն է և հույս ունեմ, որ մենք այս ճանապարհով կգնանք»,-նշել է վարչապետը: