Արմինֆո. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ օգոստոսի 7-ին միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Արցախի առաջին և ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանավորումը փոխարինելու ազատությունից զրկելու հետ չկապված խափանման միջոցով՝ հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի մատուցած ծառայությունները ԱՀ և ՀՀ պետականաշինության գործում: Այս մասին հայտնել է Արցախի Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Անուշ Ղավալյանը:
Ավելի վաղ ՀՀ ԱԺ 46 պատգամավոր ստորագրահավաք էր կազմակերպել՝ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար: Ստորագրողների թվում են ԱԺ նախագահը և փոխնախագահները, ՀՀԿ խմբակցության մեծ մասը, Վերահսկիչ պալատի նախկին ղեկավար, «Ծառուկյան» դաշինքից պատգամավոր Իշխան Զաքարյանը և ՀՅԴ խմբակցությունից պատգամավորներ Ռոմիկ Մանուկյանը, Արմենուհի Կյուրեղյանը և Ռուզան Առաքելյանը։