Արմինֆո. «Իմ քայլը» հիմնադրամում մի քանի ամսում ընդհանուր առմամբ 517 հազար դոլար ներդրում է կատարվել: Այդ մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայաստանի վարչապետի տիկին, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի ղեկավար Աննա Հակոբյանը:
Նա հայտնել է, որ հիմնադրամի միջոցների հաշվին «Լույս» հիմնադրամի 18 շահառու ապահովվել է կրթաթոշակով: Աննա Հակոբյանը շնորհակալություն է հայտնել «Վիտալի Գրիգորյանց» հիմնադրամին, որ 222 հազար դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին: Նա շնորհակալություն է հայտնել նաև «Հայ բարեգործական ընդհանուր միությանը» (AGBU) 200 հազար դոլարի ներդրման համար, Վան Լափոյան կանադահայ գործարարին, ով 70 հազար դոլար է փոխանցել հիմնադրամին: Աննա Հակոբյանը հայտարարել է, որ եղել է նաև բարերար, ով չի ցանկացել, որպեսզի իր անունը հրապարակվի: