Արմինֆո.Սևանա լճից ջրի լրացուցիչ բացթողում չի իրականացվի, մինչև չլինի ՀՀ Ազգային ժողովի թույլտվությունը: Օգոստոսի 2-ին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը: Մինչդեռ, ՀՀ Ջրային տնտեսությունը ձգտում է Սևանա լճից իրականացնել 2 40 մլն խորանարդ մետր ջրի լրացուցիչ բացթողումներ, ինչին դեմ են բնապահպանները, նշելով տարածաշրջանի քաղցրահամ ջրի հիմնական աղբյուրի ողբալի վիճակը, ինչպես նաև հնարավոր ջրային ապոկալիպսը երկրում:
Գյուղատնտեսության նախարարի խոսքերով, Սևանից լրացուցիչ ջրի բացթողման փոխարեն ավելի խելամիտ է օգտագործել խորը հորերը: Դեռ անցյալ տարի Սևանից ջրի բացթողումներն ավելի շատ էին, իսկ ստացված գումարներն ուղղվեցին արտաբյուջետային հաշվին, իսկ եթե այդ գումարներն օգտագործվեն հորատմանը, գտնում է Խաչատրյանը, ապա դա ճիշտ կլինի ինչպես Սևանի, այնպես էլ Հայաստանի գյուղատնտեսության համար:
Ներկայում, չնայած լրացուցիչ ջրառի մասին Ջրային տնտեսության առաջարկին, ինչպես նաև փորձագիտական խմբի դրական եզրակացության, կառավարությունը չնախաձեռնեց գործընթացը և չդիմեց խորհրդարանին: «Դա նշանակում է, որ առանց օրենսդիրի որոշման Սևանից ոչ մի կաթիլ ջուր չի թողնվի», - ասել է նա, ընդգծելով, որ ամեն ինչ կախված կլինի եղանակային պայմաններից: Նրա կարծիքով, համակարգը կարիք ունի հիմնարար բարեփոխումների, և պնդումներն այն մասին, որ ջրի 70% -ը կորում է, իր համար անդունելի են: Ըստ նախարարի, անհրաժեշտ է տեղադրել ջրաչափեր և հստակ վճարել բացթողնված ջրի դիմաց, կազմակերպել միասնական ոռոգում և գործընթացը դարձնել վերահսկելի: