Արմինֆո.Բաքուն դիմել է ԵԱՀԿ անդամ երկրներին՝ կոչ անելով պահանջել Երևանից «դադարեցնել Ադրբեջանի դեմ ուժի կիրառումը և դուրս բերել զորքերն օկուպացված ադրբեջանական տարածքներից», հայտնում է «Ինտերֆակսը»:
«Մենք կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր անդամներին հստակ պահանջել Հայաստանից կատարել իր պարտավորությունները՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի և այլ միջազգային-իրավական փաստաթղթերի համաձայն, դադարեցնել Ադրբեջանի դեմ ուժի կիրառումը և դուրս բերել զորքերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից», հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ-ի մամուլի քարտուղար Հիքմեթ Հաջիևը՝ ավելացնելով, որ Ադրբեջանը, համաձայն Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների, «ապահովելու է իր տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը՝ միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում»: