Արմինֆո. Պաշտպանության նախարարությունում կոռուպցիայի դեմ պայքարն առօրյա բնույթի է, սակայն այժմ այն իրականացվում է ավելի ինտենսիվ, քանի որ Հայաստանում իրավիճակ է փոխվել, և այդ հարցը երկրի նոր կառավարության առաջնահերթ խնդիրների թվում է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հաղորդել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նախարարի հավաստմամբ, այդ ֆոնին նախօրեին բազմամիլիոնանոց կոռուպցիոն սխեմա է բացահայտվել ՊՆ ստորաբաժանումներից մեկում: ՊՆ տրամադրած նյութերի հիան վրա արդեն քրեական գործ է հարուցվել, հաղորդել Տոնոյանը:
Հավելենք, որ վերջին ժամանակներս ՊՆ-ում մեկը մյուսի հետևից բացահայտվում են խոշոր կոռուպցիոն գործարքներ, որոնց առնչությամբ պատասխանատվության են ենթարկվում բարձրաստիճան պաշտոնյաներ: