Արմինֆո. Ռուսական զենքի համար նախատեսված 200 մլն դոլարի վարկը լիովին իրացվել է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Նրա ասելով, այդ վարկի շրջանակում նախատեսված ողջ զենքն արդեն հասցվել է Հայաստան: «Դա բարձր որակի նորագույն զենք է՚, - հավաստիացրել է նախարարը: Նա նաև ընդգծել է, որ այժմ աշխատանքներ են ընթանում 100 մլն դոլարի ռուսական զենքի երկրորդ վարկի իրացման ուղղությամբ: