Արմինֆո. Ընթացիկ տարվա մայիսի 8-ից մինչեւ հուլիսի 20-ը կառավարության հակակոռուպցիոն միջոցառումների արդյունքում բացահայտվել է, ընդհանուր առմամբ, շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում:
Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի վարչապետի կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով օգնական Արեն Մկրտչյանը: Նրա ասելով, բացահայտված իրավախախտումները կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։ «Աշխատանքը շարունակվում է»,– գրել է Արեն Մկրտչյանը: -