Արմինֆո. Ֆրանսիան կշարունակի աջակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ ի նպաստ տարածաշրջանի ժողովուրդների շահերի:
Ինչպես հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այդ մասին ասվում է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքներով Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ:
«Նախագահները կարծիքներ են փոխանակել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ: Ֆրանսիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, պատասխանատվություն է կրում տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության ապահովման համար: Ֆրանսիայի նախագահն ընդգծել է, որ
կշարունակի աշխատել խնդրի կարգավորման ուղղությամբ՝ հիմնված բանակցությունների վրա, որը միակ տարբերակն է, որպեսզի վերջ դրվի այդ հակամարտությանը՝ երկարատև հիմքով և ի շահ տարածաշրջանի ժողովուրդների: Ֆրանսիայի նախագահն ուշադրությամբ կհետևի իրավիճակին, և Ֆրանսիան ռուսաստանցի և ամերիկացի համանախագների հետ միասին բոլոր միջոցները կձեռնարկի՝ հասնելու կարգավորման գործընթացում առաջընթացի»,- նշված է հաղորդագրության մեջ: