Արմինֆո. Վերջին շրջանում աղբահանության հետ կապված խնդիրները քննարկելու նպատակով տարածքային կառավարման ու զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը
հանդիպում է ունեցել «Սանիտեք» ընկերության գործադիր տնօրեն Նիկոլաս Էլ Թավիլի և Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանի հետ։
Զրույցի ընթացքում Պապիկյանը մտահոգությունները է հայտնել քաղաքի սանիտարահիգիենիկ անմխիթար վիճակի և աղբահանության ոչ պատշաճ իրականացման կապակցությամբ։
«Սանիտեքի» գործադիր տնօրենը իրավիճակը պարզաբանել է մեկ տասնյակ աղբատար մեքենաների միաժամանակյա խափանմամբ՝ հավաստիացնելով, որ արդեն իսկ Հայաստան են ներմուծվել անհրաժեշտ թվով մեքենաներ և երկուշաբթի օրվանից կշահագործվեն ինչպես վերանորոգված, այնպես էլ՝ նոր աղբատարեր։
Իր հերթին Երևանի քաղաքապետի պաշտոնակատարը հավաստիացրել է, որ լրացուցիչ տեխնիկական միջոցներով կշարունակեն աջակցել «Սանիտեք» ընկերությանը մինչև կվերականգնվի քաղաքի մաքրման աշխատանքների բնականոն ընթացքը։
Լիահույս եմ, որ «Սանիտեք» ընկերությունը կշարունակի պատշաճ կերպով իրականացնել Երևանի սանիտարամաքրման և աղբահանության աշխատանքները պայմանագրով ստանձնած իր պարտականությունների շրջանակներում։