Արմինֆո. ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը գործող 12-ամյա կրթական համակարգի կողմնակից է: Այդ մասին նա հայտարարել է լրագրողների հետ զրույցում:
Հարությունյանի խոսքով, հասարակությունը, որը ցանկանում է վերադառնալ տասնամյա կրթությանը, պետք է ունենա նոր կրթության և գիտության նախարար: Ինչպես նշել է նախարարը, երկու-երեք տարում ինքը կկարողանա 12-ամյա կրթական համակարգի արդյունավետության մեջ համոզել հասարակության այն մասին, որը հանդես է գալիս 10-ամյա կրթության օգտին: Խոսելով միջնակարգ կրթության ոլորտոմ նախատեսվող բարեփոխումերի մասին՝ նա հայտարարել է, որ տվյալ փուլում ԿԳՆ նպատակն այն է, որ դպրոցներն աշխատեն մեկ հերթափոխով: Դա կդադարեցնի նաև ծնողների բողոքները, ովքեր նշել են, որ հերթափոխային աշխատանքի պատճառով իրենց դժվար է կազմակերպել իրենց աշխատանքային գրաֆիկը: Որոշումը թույլ կտա նաև բեռնաթափել դպրոցները և կխթանի մրցակցությունը կրթական հաստատությունների միջև:
Բացի այդ, ինչպես հայտնել է Արայիկ Հարությունայնը, նախատեսվում է նաև վերանայել երեխաների դպրոց ընդունելության կարգը: Եթե այսօրվա օրենսդրության համաձայն, ծնողներն իրավունք ունեն ինքնուրույն ընտրել երեխայի համար դպրոցը, հետագայում, հնարավոր է, ներդրվի երեխաների՝ ըստ բնակության վայրի դպրոց ընդունելության նորմ: