Արմինֆո.«Ծառուկյան» դաշինքն արդեն կոմնորոշվել է Երևանի քաղաքապետի թեկնածուի հարցում, մայրաքաղաքի ավագանու խորհրդի արտահերթ ընտրություններում, որը տեղի կունենա սեպտեմբերին, դաշինքի ցուցակը կգլխավորի ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են «Ծառուկյան» դաշինքի աղբյուրները, այս պահին այդ ուժն արդեն ակտիվորեն պատրաստվում է մայրաքաղաքի ընտրություններին: Դաշինքի առաջնորդը` Գագիկ Ծառուկյանն իր ակտիվին հանձնարարել է հետաձգել արտասահմանյան ուղևորությունները և ջանքերն ուղղել մայրաքաղաքի ընտրություններում հաղթանակ ապահովելուն:
«Էլք» դաշինքը դեռ չի կողմնորոշվել, բայց թեկնածուների ցանկում շրջանառվում են դերասան Հայկ Մարությանի և պատգամավոր Ալեն Սիմոնյանի անունները:
«Երկիր Ցիրանի» կուսակցությունն ավանդաբար հանդես կգա իր առաջնորդի`Զարուհի Փոստանջյանի հետ:
Իսկ ՀՀԿ-ն դեռ չի քննարկվել իր մասնակցության հարցը մայրաքաղաքի ընտրություններին: ԱրմԻնֆո-ի թղթակցին այս մասին հայտնել է Էդուարդ Շարմազանովը: Բայց ավելի վաղ լրատվամիջոցներում շրջանառվում էր, որ ՀՀԿ-ն չի մասնակցի մայրաքաղաքի ընտրություններին`ֆինանսական միջոցների բացակայության պատճառով:
Առայժմ հայտնի չէ, թե էլ ինչ ուժեր կմասնակցեն Երևանի ավագանու սեպտեմբերյան ընտրություններին: