Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն ծանոթ է ՆԱՏՕ-ի վերջին գագագնաժողովի հռչակագրի առնչությամբ մեկնաբանություններին և գնահատականներին: Այդ մասին հուլիսի 16-ին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ըստ որում, նա ավելացրել է, որ չէր ցանկանա ճեպազրույցի ժանանակ զբաղվել այդ հարցի առնչությամբ լեզվաբանական վերլուծությամբ: «ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի հռչակագրի 67-րդ կետում ամրագրված է, որ բանակցությունները կամ հակամարտությունները պետք է կարգավորվեն գործող ձևաչափերում և միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Դա այն է, ինչ ասում ենք մենք»,- ասել է Բալայանը:
Նշենք, որ ՆԱՏՕ-ի Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ամփոփիչ
հռչակագրում Հարավային Կովկասում հակամարտությունների խաղաղ կարգավորման կոչ է արվում: Հռչակագրի 67-րդ կետում ասվում է. «ՆԱՏՕ-ն շարունակում է աջակցել բոլոր գործընկերների` արտաքին և անվտանգության
քաղաքականության հարցում անկախ և ինքնիշխան որոշումներ կայացնելու իրավունքին՝ զերծ արտաքին ճնշումից և հարկադրանքից: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին կառուցողականորեն և ուժեղ քաղաքական կամքով զբաղվել հակամարտության խաղաղ կարգավորմամբ՝ հաստատված բանակցությունների շրջանակներում»:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ