Արմինֆո. Հայաստանի բնակչության 70%-ը վստահում է Եվրամիությանը, մինչդեռ ԵԱՏՄ-ի նկատմամբ վստահությունը նվազել է մինչև 48%: Այդ մասին հուլիսի 16-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ ներկայացնելով Արևելյան գործընկերության երկրներում պարբերաբար անցկացվող հարցման արդյունքները: Եվրոպացի դիվանագետի խոսքով, վերջին հարցման արդյունքները ոգևորիչ են:
Երկրի բնակչության կողմից ԵՄ ընկալման հարցման համաձայն՝ հայերի 80 տոկոսը լավն է համարում ԵՄ հետ հարաբերությունները, 69%-ը դրական է գնահատում ԵՄ ֆինանսական աջակցությունը, իսկ 66% տոկոսը հավատում է այդ աջակցության արդյունավետությանը, 33 տոկոսը, ընդհակառակը, բավականաչափ արդյունավետ չի համարում այն, Հայաստանի բնակչության 53 տոկոսը դրական է գնահատում ԵՄ աջակցությունն իրենց առօրյա կայնքում, 55 տոկոսը նշել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարում Եվրամիության աջակցությունը:
« Vox populi, vox dei՝ ժողովրդի ձայնը Աստծո ձայնն է, իսկ հայ ժողովրդի ձայնը որոշիչ է, քանի որ Հայաստանում մեր ներկայության հիմնական նպատակը երկրի քաղաքացիների կյանքը հեշտ դարձնելն է: Քանի դեռ նրանք գնահատում են մեր աշխատանքը, մենք կշարուանկենք մեր գործունեություն Հայաստանի Հանրապետության տարածքում»,- ասել է Սվիտալսկին:
ԿԱՐԴԱԼ ԲՈԼՈՐ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ