Արմինֆո. «ԳեոՊրոՄայնինգ» հանքարդյունաբերական դիվերսիֆիկացված ընկերությունների միջազգային խումբը («ԳՊՄ» կամ «Ընկերություն») կազմակերպել էր տոնական մի շարք միջոցառումներ ` «Լեռնագործի և մետաղագործի» մասնագիտական տոնի առթիվ ։
Հուլիսի 13-14-ը Վարդենիս, Արարատ և Ագարակ քաղաքներում (որտեղ ընկերությունն իրականացնում է իր գործունեությունը) տեղի ունեցան պարգևատրման արարողություններ. լավագույն աշխատողներին հանձնվեցինշնորհակալագրեր և մրցանակներ։ Ընկերության մի քանի աշխատողներ պարգևատրվեցիննաև Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության շնորհակալագրերով և Հայաստանի լեռնագործների և մետաղագործների միության հուշամեդալներով։
Փառատոնի շրջանակում նշված քաղաքներում կազմակերպվել էին մանկական զվարճալի ծրագրեր, որտեղ ելույթներ ունեցան տեղական դպրոցների վոկալ և պարային համույթները, իսկ գեղարվեստական դպրոցների սաները «Իմ հայրենիքը» թեմայով նկարներ էին ցուցադրել։ Միջոցառումները եզրափակվեցինհայկական էստրադայի աստղերի, թատրոնի դերասանների ելույթներով: Ուշերեկոյանտրվեցնաև տոնական ու շքեղհրավառություն։
«Հանքագործի և մետաղագործի տոնը» նշելը «ԳեոՊրոՄայնինգ» համար բարի ավանդույթ է դարձել։ Ցանկանում եմ շնորհավորել մեր ընկերության ողջանձնակազմին, ինչպես նաև աշխատանքի վետերաններին մասնագիտական տոնի առթիվ։ Մեր ընկերության ձեռնարկությունների գլխավոր արժեքը, անշուշտ, մեր աշխատողներն են, մարդիկ, ովքեր ունեն աշխատանքային տոկունություն և համբերություն, իրենց գործի իսկական պրոֆեսիոնալներ են, որոնք սերնդե- սերունդ փոխանցում են իրենց վարպետությունը, սերը և նվիրվածությունը` ընտրած մասնագիտության հանդեպ։ Հարգելի բարեկամներ, Ձեր մասնագիտական տոնի առթիվ ես ամբողջ հոգով ցանկանում եմ Ձեզ նոր աշխատանքային վերելքներ և պողպատի պես ամուր առողջություն, իսկ մեր ձեռնարկություններին՝ փայլուն հեռանկարներ և սրընթաց զարգացում»,- իր շնորհավորական խոսքում ասաց ընկերության նախագահ Ռոման Խուդոլիյը։