Արմինֆո. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հրավերով հուլիսի 30-ին Երևան կժամանի Իտալիայի նախագահ Սերջո Մատարելան: Հուլիսի 16-ին ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը:
Նա նաև ընդգծել է, որ Մատարելան Երևանում հանդիպումներ կանցկացնի Հայաստանի բարձրագույն ղեկավարության հետ: «Սա նման մակարդակի առաջին այցն է Իտալիայից՚, - ընդգծել է Բալայանը: