Արմինֆո. Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հանդես է եկել Աստանայում Միջազգային Ֆինանսական Կենտրոն (ԱՄՖԿ) ստեղծելու նախաձեռնությամբ, որի պաշտոնապես բացումը տեղի ունեցավ հուլիսի 5-ին, և որտեղ նա հայտարարեց, որ Աստանան պետք է դառնա տարածաշրջանային տնտեսական հանգույց, իսկ ԱՄՖԿ-ն պետք է աշխատի միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան:
Հիշեցնենք, որ դեռ 2015-ին ընդունվել էր «Աստանա Միջազգային ֆինանսական կենտրոնի մասին» հատուկ Սահմանադրական օրենքը: Փորձագետները, ովքեր ուսումնասիրել են այդ փաստաթուղթը, եկել են եզրակացության, որ այն սահմանում է ժամանակակից ֆինանսական կենտրոնի գործունեության կանոնները, հավակնելով դառնալ տարածաշրջանային հանգույց, համաշխարհային մակարդակ դուրս գալու հեռանկարներով:
Այստեղ կարևոր է ուշադրություն դարձնել հետևյալ երեք հանգամանքների վրա:
Առաջին. ԱՄՖԿ- ն միշտ հանդես կգա բրիտանական ընդհանուր իրավունքի կանոնների հիման վրա: Իր հայտնի «Ինչու որոշ երկրներ հարուստ են, իսկ մյուսներն աղքատ» բեսթսելլերում անվանի գիտնական, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի պրոֆեսոր Դարոն Աջեմօղլուն ապացուցել է, որ ազգի հաջողությունը մեծապես պայմանավորված է այն հաստատություններով, որոնցով այն զարգանում է: Այսպես, արևմտյան կիսագնդի յուրացումը եվրոպացիների կողմից ցույց տվեց բրիտանական իրավունքի և տնտեսական ինստիտուտների արտակարգ արդյունավետությունը: Բրիտանական իրավունքի հստակ, հասկանալի, մանրամասն և հավասարակշռված համակարգը տարածված է ամբողջ աշխարհում: Շատ գործարարներ հստակորեն վստահում են բրիտանական արդարադատությանը:
Երկրորդ: ԱՄՖԿ տարածքում պաշտոնական լեզուն կլինի անգլերենը: Դա զարմանալի չէ, քանի որ աշխարհում ավելի քան 500 միլիոն մարդու համար անգլերեն հանդիսանում է առաջին լեզու, իսկ ավելի քան մեկ միլիարդի համար`երկրորդ լեզու, ևս մեկ միլիարդ սովորում է անգլերեն կամ խոսում այս կամ այլ կերպ: Անգլերեն լեզվով գիտական և գործարար գրականության ծավալները մի քանի անգամ գերազանցում են մյուս լեզուների համապատասխան ծավալները: Նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, լավ հասկանալ այդ ամենը, խթանում է երկրում անգլերենի տարածման գաղափարը, որպես մրցունակության պարտադիր պայման 21-րդ դարում:
Երրորդ. ԱՄՖԿ-ի ընկերությունների և աշխատողների համար ստեղծվում է բարենպաստ հարկային ռեժիմ: Հաջորդ կես դարը, մինչև 2066 թվականի հունվարի 1-ը, Կենտրոնի աշխատող մարմինները և մասնակից ընկերությունները կազատվեն կորպորատիվ եկամտահարկից: ԱՄՖԿ օտարերկրյա աշխատողները նույն ժամանակահատվածում ազատվում են անձնական եկամտահարկի վճարումից: Մասնակցող ընկերություններն ու ԱՄՖԿ աշխատակիցները նույնպես ազատվում են Աստանայի Միջազգային ֆոնդային բորսայում վաճառվող բաժնետոմսերի շահաբաժինների հարկումից: Այլ կերպ ասած, մեկնարկային պայմանները բավականին գրավիչ են: Ղազախստանը տասնամյակների ընթացքում երաշխավորում է կայուն և չափազանց բարենպաստ հարկային ռեժիմ: Նշենք նաև, որ սահմանադրական օրենքից բացի շուրջ 50 փոփոխություն է կատարել Ղազախստանի օրենսդրությունում, կապված ձեռնարկության տեղծման, գրանցման, սնանկացման, տարբեր վճարումների հետ և այլն: Ամեն ինչ մշակված է միջազգային ստանդարտներին համապատասխան: Նման օրենքներ են գործում նաև Լոնդոնում, Սինգապուրում, Հոնկոնգում և այլ քաղաքներում, որտեղ գործում են նման կենտրոններ:
Հատկանշական է, որ ԱՄՖԿ համար արդեն պատրաստված են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները: Կենտրոնը գտնվում է Աստանայում կայացած`«EXPO-2017» համաշխարհային մասնագիտացված ցուցահանդեսի տարածքում, ինչը հատուկ պնդում էր Նուրսուլթան Նազարբաևը: Այժմ, ձախակողմյան Աստանայում կառուցված այդ շրջանը վերածվում է Կենտրոնական Ասիայի ամենատեխնոլոգիականացված վայրի, քանի որ միմյանց մոտ են տեղակայված Նազարբաևի համալսարանը, ԱՄՖԿ և «Աստանա հանգույց» ՏՏ սթարտափների Միջազգային Տեխնոպարկը:
ԱՄՖԿ- ը նախատեսում է ներգրավել ժամանակակից միջազգային ֆինանսական գործունեության բոլոր ասպեկտները: Դրանց թվում կարելի է առանձնացնել երկու խոշոր բլոկ`կապիտալի կառավարումը և վեճերի լուծումը: