Արմինֆո. Արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը այցով Նյու Յորք է մեկնել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակության կազմում: Հուլիսի 16-ին լրագրողների հետ ճեպազրույցում այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը։
Նրա ասելով, վաղը Նյու Յորքում կներկայացվի կամավոր ազգային զեկույց` կայուն զարգացմանը նպատակաուղղված Հայաստանի քայլերի մասին: «Այդ զեկույցը լավ հնարավորություն է Կայուն զարգացման նպատակների իրագործման հարցում Հայաստանի առաջընթացը գնահատելու հնամար: Բացի այդ, Մնացականյանը Նյու Յորքում կհանդիպի ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Կլինեն մի շարք այլ հանդիպումներ, որոնց վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն: Այսօր Մնացականյանը ելույթով հանդես կգա որպես կայուն զարգացման գործիք աղետների սպառնալիքի նվազեցման հարցերին նվիրված համաժողովում՚, - նշել է Բալայանը: