Արմինֆո. Երևանի ավագանու խորհրդի նիստը, որի ընթացքում պետք է ընտրվեր Երևանի նոր քաղաքապետ, չի կայացել: ՀՀԿ և «Ելք՚ դաշինքի խմբակցկությունների ներկայացուցիչները նիստին չեն ներկայացել` այդպիսով հրահրելով խորհրդի ցրում:
Քաղաքապետի պաշտոնակատար Կամո Արեյանը հայտարարել,է որ նիստին ներկա է եղել խորհրդի 5 անդամ, քվորում չի եղել, ուստի, նիստը չի կայացել: Նա 30 րոպե ընդմիջում է հայտարարել, ինչից հետո կրկին նիստ անցկացնելու փորձ կանցկացվի` եթե ավագանու անդամները հավաքվեն: Սակայն, ՀՀԿ և «Ելք՚ խմբակցությունների անդամները նախապես հայտարարել էին, որ մտադիր չեն նիստին մասնակցել, քանի որ թեկնածու չեն առաջադրելու: Այս պահին Երևանի քաղաքապետի պաշտոնի միակ թեկնածուն «Երկիր Ծիրանի՚ խմբակցության առաջնորդ Զարուհի Փոստանջյանն է, ով ներկա է նիստին:
Քաղաքապետարանի շենքի առջև մի խումբ ցուցարարներ սատարում են Զարուհի Փոստանջյանին: «Ելք՚ խմբակցության առաջնորդ Դավիթ Խաժակյանն այսօր նշել է, որ քննարկվում է Երևանի ավագանու խորհրդի վաղաժամկետ ընտրություններում միասնական ցուցակով հանդես գալու տարբերակը: Հիշեցնենք, որ հուլիսի 9-ին Տարոն Մարգարյանը հայտարարել է Երևանի քաղաքապետի պաշտոնից հրաժարվելու մասին: