Արմինֆո. Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն հստակ ուղերձ հղի Ադրբեջանին այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու ամեն մի փորձ կարժանանա միջազգային հանրության կոշտ հակազդեցությանը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրանյուսի՚ հետ հարցազրույցում, հավելելով, որ ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով:
Նա ընդգծել է, որ վարչապետի պաշտոնում իր ընտրվելու առաջին օրերից համոզվել է, որ Ադրբեջանը բարձրացնում է Հայաստանի նկատմամբ իր ագրեսիայի մակարդակը: «Սակայն, կարծում եմ, որ այդ ագրեսիան ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ, այլև` ընդդեմ ժողովրդավարության: Ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտավախություն ունի, թե Հայաստանի ժողովրդավարական գործընթացները կարող են ոգեշնչել ադրբեջանական ժողովրդին` իրենց երկրում իրականացնելու համանման փոփոխություններ՚, - նել է Փաշինյանը: