Արմինֆո. Աֆղանստանում և Կոսովոյում ՆԱՏՕ խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունը հանրապետությանը թույլ է տալիս ներգրավվել համաշխարհային խաղաղապահ գործընթացներում: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Եվրանյուսի՚ հետ հարցազրույցում: Ընդ որում, նա հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է և հետագայում էլ իրեն տեսնում է այդ կազմակերպության կազմում ու դրա անվտանգության համակարգում:
Նա նաև հավաստիացրել է, որ Հայաստանն այսուհետև էլ կշարունակի զարգացնել դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ` այնպես, ինչպես ՆԱՏՕ-ի, արևմտյան երկրների, Եվրամիության և ԱՄՆ հետ: «Այսինքն, մենք մտադիր չենք արմատական փոփոխություններ կատարել մեր արտաքին քաղաքականությունում՚, - հայտարարել է Հայաստանի վարչապետը: