Արմինֆո. Թուրքիայի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Բրյուսելի օդանավակայանում այդ մասին լրագրողներին պատմել է ինքը` Փաշինյանը:
Վարչապետի ասելով, երբ Հայաստանի պատվիրակությունը նստած է եղել պատվիրակությունների սրահում, Թուրքիայի արտգործնախարարը սրընթաց անցել է, հետո վերադաձել է ու մոտեցել, նախ, արտգոծնախարար Զոհրաբ Մնացականյանին, ում հետ ծանոթություն ունեն Եվրախորհրդում համատեղ աշխատանքի ժամանակ, հետո նաեւ ծանոթացել է Նիկոլ Փաշինյանի հետ և ասել, որ իրենք հետեւում էին հայաստանյան գործընթացներին ու տեղյակ են: «Որեւէ ուրիշ շփում չի եղել, կոնտակտ չի եղել», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:
Հավելենք, որ եթե մինչև 2014 թվականը Հայաստանն ու Թուրքիան, չունենալով դիվանագիտական հարաբերություններ, այնուամենայնիվ, շնորհավորական ուղերձներ էին փոխանակում ազգային տոների և կարևոր միջոցառումների կապակցությամբ, ապա արդեն 2014 թվականից այդ փորձն էլ էր դադարել: