Արմինֆո. Հայաստանի պատմամշակութային անշարժ հուշարձանների ցուցակը համալրվել է յոթ օբյեկտով:
Ինչպես «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը, փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել «Զվարթնոց՚ օդանավակայանի հին մասնաշենքը, «Ռոսիա՚ (Այրարարատ) կինոթատրոնը, «Մոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճը, «Հրազդան՚ մարզադաշտը, Երևանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ՚ մետրոյի կայարանը, Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական՚ մետրոյի կայարանը, «Գավեսճյան՚ ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցուցակում ընգրկելու առաջարկին: Այդ խնդրով պետք է զբաղվի Մշակկութային արժեքների պահպանության գործակալությունը:
Մինչդեռ, իրականում, Հայաստանի հասարակայնությունը դիտարկել է միանգամայն այլ պատկեր: Դեռ 2013 թվականի ապրիլին «Զվարթնոցի՚ հավատարմագրային կառավարիչ «Արմենիա` միջազգային օդանավակայաններ՚ ընկերությունը դիմել էր Երևանի քաղաքապետարան` օդանավակայանի հին շենքը քանդելու թույլտվություն ստանալու համար, քանի որ շենքի վերակառուցման համար, իրենց ասելով, կպահանջվի շուրջ 15-20 մլն դոլար ներդրում: Սակայն հանրային դժգոհության ալիքի արդյունքում այդ ծրագիրն առայժմ չի հաջողվել իրագործել: Անհասկանալի է նաև, թե ինչպես պետք է ապահովվի « «Ռոսիա՚ կինոթատրոնի պահպանությունը, որի տարածքը վերածվել է տոնավաճառի, իսկ դրա տարածքում կառուցվել է «Ռոսիա մոլը՚: Մինչ օրս պարզ չէ նաև «Մոսկվա՚ կինոթատրոնի ամառային դահլիճի ճակատագիրը, որի վրա «աչք է դրել՚ Հայ առաքելական եկեղեցին: Անմխիթար վիճակում են նաև մետրոպոլիտենի կայարանները: Բացառություն է «Գավեսճյան՚ ժամանակակից արվեստի կենտրոնը, որը դարձել է մայրաքաղաքի տեսարժան վայրերից մեկը: