Արմինֆո. Ձերբակալվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախկին փոխնախարարը և նախարարության վարչության պետը: Այս մասին ԱրմԻնֆո-ին տեղեկացրել է ՀՀ ԱԱԾ մամուլի քարտուղար Սամսոն Գալստյանը: Երկու պաշտոնյաներն էլ ձերբակալվել են չարաշահումների կասկածանքով:
ԱրմԻնֆո գործակալության տեղեկատվության համաձայն, նախարարության որոշ աշխատակիցներ հրդեհների մարման համար նախատեսված փրփուրը վաճառել են ավտոլվացման կետերին, իսկ այն համազգեստը, որը նախարարության աշխատակիցները պետք է անվճար տրամադրեին, վաճառել են:
Հիշեցնենք, որ Արտակարգ իրավիճակների նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նույնպես նշել էր չարաշահումների մասին, հայտարարելով, որ ստուգումներ իրականացնելու համար ինքն է դիմել է լիազոր մարմիններին: