Արմինֆո. Լոնդոնում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ այսօր ՄԹ Համայնքների պալատը այսօր հավանություն է տվել Հայաստան- Եվրամիություն ՀԸԳՀ-ին (CEPA)՝ այն փոխանցելով Լորդերի պալատ՝ վերջնական վավերացման։ Այդ մասին в Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում: 2018 թվականի ապրիլին համաձայնագիրը միաձայն վավերացրել է Հայաստանի Ազգային ժողովը: ԵՄ երկրներից այն արդեն վավերացրել են Լատվիան, Էստոնիան, Լիտվան, Լեհաստանը, Բուլղարիան, Լյուքսեմբուրգը, Եվրախորհրդարանը: Հունիսի 1-ից սկսվել է շրջանակային համաձայնագրի ժամանակավոր կիրառությունը: