Արմինֆո. «Վերին Լարս» անցակետում խցանումների հետ կապված խնդիրը ստացավ իր լուծումը, և իրավիճակը կայունացման միտում ունի: Այդ մասին հուլիսի 11-ին Facebook-իր էջում գրել է տրանսպորտի, կապի և ՏՏ փոխնախարար Արմեն Փամբուխչյանը:
Ներկայացնելով անցակետում ընթացիկ իրավիճակը՝ փոխնախարարը հայտնել է, որ ռուսական կողմից հերթը կազմում է մոտ 4 կմ, անցանելիությունը 4-5 ժամ: «Անցակետում գտնվում է մոտ 60 բեռնատար, որոնց մոտ կեսը հայկական՝ բեռնված ցորենով: Վրացական մասում ճանապարհին հերթ չկա, մոտ 22 մեքենա է գտնվում տերմինալում, որից տասը հայկական»,- գրել է նա:
Բացի այդ, նա հտուկ շնորհակալություն է հայտնել վրացական իշխանություններին մեր շուտ փչացող մթերքներ տեղափոխող բեռնատարներին արտահերթ կարգով անցանելիություն ապահովելու համար, ինչի շնորհիվ ոչ մի բեռի փչացման ահազանգ մենք չենք ստացել: Ավելի վաղ ԱրմԻնֆո-ն հայտնել էր «Վերին Լարս» անցակետի մոտ ավտոմեքենաների խցանումների մասին: Հաղորդվել էր, որ կիլոմետրավոր խցանումներ են սպասվում են նրանց, ովքեր որոշել են ցամաքային ճանապարհով Ռուսաստանից հասնել Հայաստան: Ինչպես հայտարարել են Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունում, հերթը պայմանավորված է արձակուրդների սեզոնով և վրացական մաքսատանը էլեկտրոնային ամրագրման նոր համակարգի ներդրմամբ: Մինչդեռ, ըստ վրացական bizzone.info-ի, կուտակումներն առաջացել են ռուսական կողմի սահմանափակումների հետևանքով, քանի որ վրացի գործընկերներին ռուսական կողմը հայտնել էր, որ զբոսաշրջային սեզոնի ընթացքում իրենց համար առաջնայինը ոչ բեռների սպասարկումն է: Ցածր թողունակության խնդիր առաջանում է յուրաքանչյուր տարի: