Արմինֆո. Անվտանգության և համագործակցության հարցեր են քննարկել ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և Հայաստանի Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը:
«Դեսպան Միլսի հետ զրուցեցինք անվտանգության կարևոր մարտահրավերների մասին: Մասնավորապես անդրադարձ կատարվեց կոռուպցիայի և տնտեսական զարգացման հիմնախնդիրներին: Դեսպան Միլսը նշեց, որ Միացյալ Նահանգները շարունակում են աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ տարածաշրջանում կայունության և անվտանգության պահպանման շրջանակներում: Ողջունելով նոր կառավարության ջանքերը, դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցել Հայաստանի կայուն զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: Դեսպանը նշեց նաև ՀՀ կարևոր դերը միջազգային խաղաղապահ առաքելություններում՚, - «Ֆեյսբուքի՚ իր էջում գրել է Արմեն Գրիգորյանը: