Արմինֆո. «Ես դեմ եմ Հայաստանում հանքարդյունաբերության զարգացմանը նման մեծ ծավալներով», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը:
Նա պարզաբանել է, որ երկարաժամկետ հեռանկարում մեծ ծավալներով հանքարդյունաբերության ոլորտի զարգացումը խոստումնալից չէ և արդարացված չէ, քանի որ Հայաստանը համաշխարհային բնապահպանական կենտրոններից մեկն է աշխարհում, իր կենսաբազմազանության և բնական պաշարների հարստության առումով:
Ըստ նախարարի, ընդերքի պահպանության պետական տեսչությունն սկսել է Ամուլսարի ծրագրի նախնական ստուգումները, որը կտևի 10 աշխատանքային օր: «Հետազոտությունը տեղի կունենա մի քանի բաղադրիչներով` ինչպես բնապահպանության մասով, այնպես էլ փաստաթղթային», - ասել է նա:
Է. Գրիգորյանը շեշտել է, որ բոլոր գործընթացները կատարվում են օրենսդրության շրջանակներում`խուսափելու համար այնպիսի քայլերից, որոնք Հայաստանի համար կարող են կրչել իրավական, ֆինանսական և հեղինակային ռիսկեր:
Նշենք, որ մոտ երեք շաբաթ մի խումբ ցուցարարներ արգելափել Ամուլսարի հանքավայր տանող ճանապարհները, ինչի հետևանքով կասեցվել են շինարարական աշխատանքները:
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան՚ Հիշեցնենք, որ Lydian Armenia-ն բրիտանական Lydian International-ի դուստր ընկերությունն է, որի բաժնետերերն են նաև ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի, մի շարք եվրոպական երկրների միջազգային ինստիտուցիենալ ներրդողներ, այդ թվում` IFC և EBRD: Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման նախագիծն այսօր Հայաստանում արդյունաբերական ամենախոշոր նախագիծն է, որի ընդհանուր արժեքը կազմում է 370 մլն դոլար: 2016 թվականի օգոստոսին տեղի ունեցավ նախագծի մեկնարկի պաշտոնական արարողությունը, որը նախատեսում է շինարարության և հանքավայրի իրացման սկիզբը: Ամուլսարի հանքավայրի շահագործման ժամկետը կկազմի 10 տարի և 4 ամիս, նախատեսվում է տարեկան արդյունահանել 200 հազար ունցիա ոսկի (մոտ 10 մլն. տոննա հանքանյութ): Ընկերության բաժնետոմսերը ցուցակված են Տորոնտոյի ֆոնդային բորսայում: Ամուլսարի հանքավայրն իր պաշարնորով երկրորդն է Հայաստանում: